«Կանանց անտեսանելի կյանքը Գեղարքունիքում».իրավիճակի վերլուծության արդյունքների ներկայացում
27-02-2017 14:00:00 | Arménie |
Փետրվարի 27-ին, ժամը 14:00-ին «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցի Պիկասսո սրահում (ք. Երևան, Իտալիայի փ. 1) «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «Կանանց անտեսանելի կյանքը Գեղարքունիքում» իրավիճակի վերլուծության արդյունքների ներկայացմանը։
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն 2016թ. սեպտեմբեր ամսին իրականացրեց 5-օրյա քայլարշավ Տեղական նախաձեռնությունների կանադական ֆոնդի աջակցությամբ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության, որի ընթացքում քայլարշավի մասնակիցներն այցելեցին 20 գյուղեր և 3 քաղաքներ, զրույցներ ունեցան գյուղապետարաններում, բուժկետերում և ուսումնական հաստատություններում, ինչպես նաև շփվեցին տեղաբնակ կանանց հետ՝ լսելով նրանց կյանքի պատմությունները:
Հանդիպմանը կներկայացվեն Կանանց քայլարշավի ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը, վերհանված և բացահայտված խնդիրները և պատկան մարմինների ներկայացուցիչների օգնությամբ փորձ կարվի համապատասխան լուծումներ գտնել առաջադրված խնդիրներին:
Խնդրում ենք հանդիպման մասնակցությունը հաստատելու նպատակով զանգահարել՝ 077991280 հեռախոսահամարին: