Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունում
27-02-2017 10:00:00 | Arménie |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2017թ. փետրվարի 27-ից մարտի 9-ը ներառյալ, ժամը 1000-ից 1300-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում: