Շախմատի 3-րդ մրցաշար՝ ԶԼՄ-ների միջեւ

  • 25-02-2017 11:00:00   | Arménie  |  
Փետրվարի 25-ին ժամը 11-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը (hասցե՝ Հայաստան, Երևան. Խանջյան փող. 50ա շենք.) տեղի կունենա ԶԼՄ-ների միջև կայանալիք երրորդ շախմատի առաջնությունը:
 
Մրցաշարի հովանավորն՝Երեւանի քաղաքապետարանը, աջակցում են՝   Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը եւ “Սիլ Մաազա” ընկերությունը, կազմակերպիչն է` Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:
 
Մցաշարը կանցկացվի մեկ օրվա ընթացքում 7 խաղափուլով, արագ շախմատի կանոնակարգով: Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին կհատկացվի 10-ական րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:
 
Մրցաշարի գլխավոր մրցավարն է՝ միջազգային մրցավար Նունե Վարդանյանը:
 
Մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա կգտնվեն և մրցանակները կհանձնեն շախմատի կրկնակիՕլիմպիական չեմպիոն,  գրոսմայստեր ՏիգրանՊետրոսյանըեւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
 
1-3 տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգեւատրվեն գավաթներով եւ գումարային մրցանակներով հովանավորի կողմից:  Չորրորդտեղգրավածմասնակիցըկստանահուշանվեր: Մրցաշարին մասնակցում են 23 լրագրող տարբեր լրատվամիջոցներից:
 
Առաջին շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցավ 2015 թվականի հուլիսի 18-ին Տիգրան Պետրոսյանի անվան Երեւանի շախմատի տանը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը “Գոլոս Արմենիի” թերթից: Երկրորդ մցաշարը տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ակադեմիայում 2016 թվականի հոկտեմբերի 29-ին: Մրցաշարում երկրորդ անգամ անընդմեջ հաղթող ճանաչվեց Վադիմ Մկրտչյանը «Գոլոս Արմենիի» թերթից: 
 
 
 
  -