Առաջին անգամ Հայաստանում կայացող համերգի ուղիղ հեռարձակում հանրահայտ LiveList կայքով

  • 28-02-2017 19:00:00   | Arménie  |  
 
Փետրվարի 28-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի՝ Հարո Ստեփանյան-ֆեստի Գալա համերգը: Փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի Վաչե Շարաֆյանի, Էդուարդ Հայրապետյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները: Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահար Նարե Արղամանյանը: 
 
Հատկանշական է, որ առաջին անգամ Հայաստանում կայացող համերգը հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ դիտել հանրահայտ LiveList.com կայքով: Կայքը բացառիկ հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր անկյուններում ապրող երաժշտասերներին ուղիղ հեռարձակմամբ դիտել սպասված համերգներն աշխարհի ցանկացած կետից: Օնլայն ռեսուրսը երաժշտասերներին է ներկայացնում միայն լավագույն համերգները՝ դասականից մինչև փոփ (Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Զուբին Մեթա, Սերժ Թանկյան, Ադել, Սելին Դիոն, Maroon 5 և այլն):
Ուղիղ հեռարձակման հղումը՝ https://www.livelist.com/shows/gala-concert-of-the-8th-armenian-composers-art-festival-haro-stepanyan-fest 
 
 
 
  -