Մարտի 1-ին, ժամը՝ 13:45-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ա. Խաչատրյանի ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ բալետի պրեմիերային նախորդող մամլո ասուլիսը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրենի պաշտոնակատար, ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյանի, գլխավոր բալետմայստեր ՀՀ ժող. արտիստ Վիլեն Գալստյանի, ներկայացման գլխավոր դերակատարներ ՀՀ վաստ. արտիստ Ռուբեն Մուրադյանի, Մերի Հովհաննիսյանի, Սևակ Ավետիսյանի և Սյուզաննա Փիրումյանի մասնակցությամբ: