Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ. «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ և ԵԱՏՄ միջև»

  • 24-03-2017 16:00:00   | Arménie  |  
 
 Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպում է միջոցառումների շարք, որը նվիրված է լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրային օրակարգին:
 
Եզրափակիչ միջոցառումը տեղի է ունենալու մարտի  24-ին, ժամը 16.00-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում, հետևյալ թեմայով՝ «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ և ԵԱՏՄ միջև»: Միջոցառմանը մասնակցելու են Կարեն Բեքարյանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, Խաչատուր Քոքոբելյանը՝ Ազատ Դեմոկրատներ կուսակցությունից, Մհեր Շահգելդյանը՝ Հայկական Վերածնունդ կուսակցությունից,  Արարատ Զուրաբյանը՝ «Ծառուկյան դաշինք»-ից:
 
Միջոցառումը վարելու է «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը:
 
Խնդրում ենք հարցերի կամ մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 077367541 կամ 012545115:
 
 
  -