Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլ «Օտրի» տրիոյի համերգը
24-03-2017 18:00:00 | Arménie |
Մարտի 24-ին` ժամը 18:00, Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի երաժշտական հյուրասենյակում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլ «Օտրի» տրիոյի համերգը: Կոլեկտիվի կազմում հանդես են գալիս միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ռուզաննա Թովմասյանը (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյանը (ջութակ), Արևիկ Կոսյանը (ալտ): Հանդիսատեսը կծանոթանա երաժիշտների հետ և նրանց ստեղծագործական գործունեությանը:
Ծրագրում՝ Բախի, Դվորժակի, Ռեգերի, Շոստակովիչի, Խաչատրյանի, Բաղդասարյանի, Կոմիտասի ստեղծագործություններից՝ գրված այս կազմի համար, ինչպես նաև փոխադրված տրիոյի երաժիշտների կողմից: