Մարտի 27-ին ժամը 13:00-ին «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) տեղի կունենա քննարկում «Վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ, թե՞ քարոզչություն. հանրակրթության քաղաքականացվածության խնդիրները» խորագրով:
Բանախոսներն են.
Սերոբ Խաչատրյան, կրթության փորձագետ
Դանիել Իոանիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող
Հերիքնազ Տիգրանյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու
Հարցերի ու լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել + 374 10 52 01 08 հեռախոսահամարով։