Ցուցահանդես՝ «ԼՎՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ» խորագրով

  • 25-04-2017 18:30:00   | Arménie  |  
Ապրիլի 25-ին, ժ. 18:30 Ազգային  պատկերասրահում կբացվի  «ԼՎՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակին: Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ հայկական գաղթօջախներից մեկը ձևավորվել է Լվովում՝ 13-14-րդ դարերում, որը երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը։ Ցուցադրությունը պատրաստվել է Կրակովի Մշակույթի միջազգային կենտրոնի կողմից: Այն իրականացվում է ՀՀ Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ:
Ցուցադրությունը կշարունակվի մինչև մայիսի 27-ը:
 
 
  -