Մեկնարկում է Շախմատի մրցաշար 2017-ը

  • 28-04-2017 16:00:00   | Arménie  |  
Ապրիլի 28-ին, ժ 16:00-ին, Սիներջի բիզնես կենտրոնում (Արմենակ Արմենակյան 2/5) ՏՏ ոլորտի ընկերությունները կրկին հնարավորություն ունեն մասնակցելու «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության և Հայաստանի Շախմատի ակադեմիայի կողմից  կազմակերպվելիք շախմատի մրցաշարին, որի հանդիսավոր բացմանը ներկա կլինեն գրոսմայստերներ Արշակ Պետրոսյանը և Սմբաթ Լպուտյանը: 
 
Մեծապես կարևորելով շախմատի դերը և գնահատելով հայ ծրագրավորողների ճկուն միտքը՝ Սիներջին նախաձեռնել է այս մրցաշարի կազմակերպման գործընթացը՝ նպատակ ունենալով ՏՏ ոլորտում առավել մեծացնել հետաքրքրությունը խաղի նկատմամբ: 
 
Խաղերը կկայանան ապրիլի 29-ին և 30-ին, ժ. 12:00-16:00, Շախմատի ակադեմիայում՝ Շևչենկո 34: Մրցանակաբաշխության և փակման արարարողությունը տեղի կունենա մրցաշարի վերջին օրը:  
 
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել chess.arm.synisys.com կայքը կամ կապ հաստատել Սիներջի աշխատանքային խմբի հետ` զանգահարելով +374 10 65 02 02 /1150/ կամ +374 093 31 75 08, կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ  ITChessCup@arm.synisys.com հասցեին: 
 
Ընկերության մասին
 
«Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը գործում է 1999 թվականից: Այն աշխատում է աշխարհի ավելի քան 60 երկրների հետ: Ընկերությունում ներկայումս աշխատում են շուրջ 200 բարձրակարգ մասնագետներ համակարգչային ծրագրավորման, համակարգերի վերլուծության, համակարգերի ինտեգրման, ցանցային կառավարման, որակի երաշխավորման և գործարար վերլուծության և այլ ոլորտներում: 
 
 
 
 
 
 
  -