Կմեկնարկի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը

  • 27-04-2017 10:00:00   | Arménie  |  
Ապրիլի 27-ին՝ ժամը 10:00-ին, Opera Suite հյուրանոցում (Մարշալ Բաղրամյան պող. 1-ին փակուղի, 1,3) կմեկնարկի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը:
 
Ժամը 9:30-10:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, ՀՀ բանակցային խմբի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, Եվրոպական Հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, ԵՄ բանակցային խմբի ղեկավար Կլաուս Գեյլը և դեսպան, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. պրն. Պյոտր Սվիտալսկին հանդես կգան ողջույնի խոսքով, որին կհաջորդի հարց ու պատասխան:
 
Սիրով հրավիրում ենք լուսաբանման և խնդրում ենք միջոցառման անցկացման վայրում լինել 9:20-ին:
 
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության
մամլո քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյան
Հեռ՝ 010 59-30-65
 
 
 
 
 
       
  -