Համերգ՛ Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլիի անվան պետհամալսարանի «Համալսարան» անսամբլի և ԵՊՀ մշակույթի կենտրոնի մասնակցությամբ

  • 25-05-2017 19:00:00   | Arménie  |  
Մայիսի 25-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի «Համալսարան» անսամբլի և ԵՊՀ մշակույթի կենտրոնի մասնակցությամբ համերգային ծրագիր:
 
ԵՊՀ-ի ու Թբիլիսիի պետական համալսարանի համագործակցության շրջանակում և 
ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ կազմակերպված միջոցառումը նվիրված է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին:
 
Համերգին ներկա կլինեն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և դեսպանատան ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր այլ բուհերից:
 
 
 
 
 
  -