Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն
28-05-2017 11:00:00 | Arménie |
Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին:
Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով:
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած համաժողովրդական տոնախմբությանը:
Մայիսի 28-ին ավտոշարասյունը Ապարան քաղաք կուղևորվի ժամը 10:00-ին՝ Երևան քաղաքի Հասրաթյան 12 հասցեից («Շանթ» պաղպաղակի գործարան):
Լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հատկացված է առանձին տրանսպորտային միջոց: