ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ EXPO 2017. 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես

  • 27-05-2017 10:00:00   | Arménie  |  
2017թ. մայիսի 27-ից 29-ը  Yerevan EXPO  ցուցահանդեսային համալիրում` Հ.Հակոբյան 3 հասցեում (Մերգելյան ինստիտուտի տարածք), LOGOS  EXPO  Center ցուցահանդեսային ընկերությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ կազմակերպում է ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ  EXPO  2017   11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:  
 
Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում §Yerevan EXPO¦ ցուցահանդեսային համալիրը պարուրված կլինի տոնական մթնոլորտով, որտեղ յուրաքանչյուրը կհայտնվի մանկության  զարմանահրաշ աշխարհում: Ցուցահանդեսին մասնակից 70-ից ավել կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից և Բելառուսից ներկայացնում են հագուստ, կոշիկ, խաղալիքներ, գրասենյակային և դպրոցական պարագաներ, քաղցրավենիք, պաղպաղակ, զարգացնող և ուսուցանող խաղեր, կրթօջախներ, ուսումնական ձեռնարկներ և գրքեր, բժշկություն երեխաների համար, ատրակցիոններ և այլն: Ցուցահանդեսին մասնակցում են նաև մանկատներ, որտեղ երեխաները ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները: 
    
§ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ  EXPO  2017¦ -ը կուղեկցվի հետաքրքիր մշակույթային ծրագրերով`
ֆոտոմրցույթ  միստր և միսս §Ժպտերեսիկ¦
մրցույթ լավագույն նկար §Փոքրիկ նկարիչ¦
մեծ շոու ծրագիր
      Ցուցահանդեսի նպատակները`
ապրանքների և ծառայությունների ներկայացում
նոր գործնական կապերի հաստատում
ոլորտի զարգացում
արտադրողների և մասնագետների ներգրավում
երեխաների համար նախատեսված ապրանքների տեսականիով հայաստանյան շուկայի հարստացում:
 
Ցուցահանդեսի անցկացման վայրը Yerevan EXPO ցուցահանդեսային համալիր, 
Երևան, Հ. Հակոբյան 3 (Մերգելյան իստիտուտի տարածք)
Ցուցահանդեսի անցկացման օրերը մայիսի 27-29-ը, 2017թ.
Ցուցահանդեսի անցկացման ժամերը` 10:00-18:00
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 27-ին ժամը 12:00-ին: 
 
(+374 10) 23 5775,  22 9813, 22 9814, 22 9815
 
 
 
 
 
 
  -