«Մշակութային կանգառ». մեկնարկում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հյուրախաղերը

  • 30-05-2017 17:00:00   |   |  
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում մեկնարկում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հյուրախաղերը:
 
ՀՀ Արագածոտնի մարզում հյուրախաղերը կիրականացվեն Արագած համայնքում, մայիսի 30-ին` ժամը 17:00-ին և Աշնակ համայնքում` մայիսի 31-ին` ժամը 17:00-ին:
 
Մարզաբնակ թատերասեր հասարակայնությանը կներկայացվի Ալ. Շիրվանզադեի «Ազգային գործիչը» ներկայացումը: 
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: 
Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 94 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:
 
 
 
 
  -