«Կամուրջ հարթակ»-ի պաշտոնական մեկնարկը

  • 30-05-2017 14:30:00   | Arménie  |  
Ս.թ. մայիսի 30-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն  հրավիրում են Ձեզ լուսաբանելու «Կամուրջ հարթակ»-ի պաշտոնական մեկնարկը, որն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում:
 
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը, և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
 
«Կամուրջ»-ը զբոսաշրջության ոլորտի մասնավոր ընկերությունների հարթակ է, որը հնարավորություն է տալիս  մասնակիցներին ծավալել բաց երկխոսություն և քննարկել գյուղական զբոսաշրջության զարգացման գերակա խնդիրներն ու մոտեցումները, կիսել իրենց տեսակետները և ներկայացնել առաջարկություններ նոր ստեղծվող գյուղական տուր պրոդուկտների վերաբերյալ:
 
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մայիսի 30-ին, ժամը 14:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում` ք. Երևան, Պետրոս Ադամյան 14:    
 
Հավելյալ տեղեկատվության համար դիմել`
 
UNDP logoՀովհաննես Սառաջյանին
ՄԱԶԾ հասարակայնության հետ կապերի պատասխանատու
հեռ: (+374 60) 530000 (128)  
բջջ: (+374 91) 420122
էլ. փոստ: hovhannes.sarajyan@undp.org
 
 
  -