Sputnik Արմենիա. Ասուլիս՝ նվիրված «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումին
26-06-2017 12:00:00 | Arménie |
Հունիս 26-ին, ժամը 12:00 Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա պրոֆեսոր, գեներալ–լեյտենանտ Հայկ Քոթանջյանի և Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերի համատեղ ասուլիսը` նվիրված «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումին։
Վերջերս Իսրայելի Քնեսեթն ու Հայաստանի ԱԺ–ն համատեղ որոշում են կայացրել «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի ստեղծման մասին, որը գործելու է մշտական հիմքի վրա։ Ֆորումի առաջին նիստը կայացել է Իսրայելում 2017 թվականի հունվարին։ Մոտ ապագայում, Քնեսեթի բարեկամության խորհրդարանական խմբի հայաստանյան այցի հետ մեկտեղ, ծրագրվում է անցկացնել «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի նիստ` իսրայելացի հասարակական գործիչների և գործարարների մասնակցությամբ, որոնք Հայաստան կբերեն իրենց նախագծերն ու համագործակցության առաջարկությունները։
«Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի ստեղծման, նպատակների և խնդիրների, երկրների միջև համագործակցության, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրությունների և տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման հավանականության մասին կպատմեն մամուլի ասուլիսի մասնակիցները։
Ասուլիսի մասնակիցներն են`
«Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ–լեյտենանտ Հայկ Քոթանջյանը,
«Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիան մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։ Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։ Հասցե` «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ: