Ենոքավան համայնքում անցկացվելու է «Հայ բույս» փառատոնը

  • 01-07-2017 10:00:00   | Arménie  |  
Հուլիսի 1-ին  ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնք մասնակցելու ամենամյա «Հայ բույս» փառատոնը:
Այն Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախագիծ է, որն  անցկացվում է 2015 թվականից: Փառատոնն այս տարի հագեցած է ազգային և ժողովրդական արվեստի գործերի, սենսորային և ուսուցողական խաղերի, տարազի, խոհանոցի, յոգայի և առողջ ապրելակերպի, կավագործության և գորգագործության, արշավների սիրահարների համար նախատեսված բազմազան միջոցառումներով: 
Հավատարիմ մնալով նախորդ տարիների ավանդույթին «Հայ բույս» փառատոնն իր հյուրերին կներկայացնի լավաշով խաղաղության մեծ բրթուջը՝ հայկական խոտաբույսերով և տարբեր երկրներում արտադրված պանրատեսակներով, որը խորհրդանշում է ընտանիք (հաց), կյանք (հայկական խոտաբույսեր) և խաղաղություն (բրթուջում փաթաթած պանրատեսակները արտադրված Հայաստանի տարբեր շրջաններում կամ ներմուծված արտերկրից, որոնք ներկայացնում են աշխարհի տարբեր ազգերը): 
Միջոցառումներն ուղեկցվելու են թատերական և երաժշտական ներկայացումներով, իսկ փառատոնը կամփոփի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի համերգը:
Բոլոր մասնակցել ցանկացողների համար փառատոնի մուտքն անվճար է:
 
«Հայ բույս» փառատոն շրջայցի օրակարգը ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար 
ԺԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
11:00 Մեկնում Երևանից
13:30 Ժամանում Ենոքավան համայնք
14:00 Մամուլի ասուլիս 
16:00 Խաղաղության մեծ բրթուջի պատրաստումը
17:00 «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի համերգ
19:30 Մեկնում Ենոքավանից Երևան
 
Փառատոնի կազմակերպիչները կապահովեն  ԶԼՄ-ի ներկայացուցիչների միջոցառման վայր մեկնելու և վերադառնալու փոխադրամիջոցը: 
Միջոցառմանը Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել մինչև 30-ը, ժամը 17:00-ն: 
 
Մեկնումը՝ հուլիսի 1-ին, ժամը` 11:00-ին, SPRING PR-ընկերության գրասենյակից (հասցե՝ Եկմալյան փ.6, «Բիզնես Պալե» բիզնես կենտրոն): 
 
  -