Գրիգորի Լեպսը վերադառնում է Երևան հատուկ ծրագրով

  • 24-02-2018 19:00:00   | Arménie  |  
24 փետրվարի 2018 թվականի, Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում Ռուսաստանի վաստակավոր արտիստ, «Ոսկե Գրամոֆոն», «Տարվա երգ», «Տարվա շանսոն» մրցանակակիր, МУЗ ТВ և RU TV հեռուստաալիքների երաժշտական ծրագրերի մրցանակակիր Գրիգորի Լեպսը վերադառնում է Երևան հատուկ ծրագրով. միայն լավագույն և ամենասիրված երգերը կենդանի հնչողությամբ:
 
Երգչի յուրաքանչյուր համերգ  անհավանական շոու է, հագեցած խելահեղ էներգետիկայով, և մշտապես լեփ լեցուն դահլիճներով: Նրա հզոր ձայնը  չեն կարող անտարբեր թողնել հանդիսատեսին: Նույնիսկ ամենաքմահաճ և փորձառու լսարանը խոստովանում է, որ Լեպսի ցանկացած ելույթ իրական տոն է և խանդավառություն: Նա կարող է իրեն թույլ տալ ցանկացած փորձարարություն, նրա յուրաքանչյուր երգ նման չէ  նախորդին, և միաձուլվերով նրա ֆանտաստիկ տաղանդին՝դրանք ստեղծում են իսկապես ֆենոմենալ ներկայացումներ:
 
Գրիգորի Լեպսը յուրահատուկ արտիստ է : «Я уеду жить в Лондон», «Рюмка водки на столе», «Самый лучший день», «Вьюга» - այս և այլ շատ կոմպոզիցիաներ դարձել են բազմատեակ խնջույքների անբաժանելի մաս:
 
Համերգի կազմակերպիչ «Մորգան ընկերություն»  և  "COLIBRI ENTERTINMENT"
Տոմսերի արժեքը՝ 8000, 10000, 15000, 20000, 25000, 30000, 50000, 80000, 100000, 120000 դրամ:
  -