«Նոյյան Տապան». Նոյեմբերի 5-ին Գորիսում անցկացվելիք համայնքի նոր ղեկավարի ընտրություններին կանդրադառնա հավանական թեկնածու՝ Սամվել Հարությունյանը
25-09-2017 14:00:00 | Arménie |
Սեպտեմբերի 25-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Հայոց ազատամարտի շարքային, ԳՊՀ հայագիտական կենտրոնի գիտաշխատող, Գորիսի նախկին քաղաքապետ (1992-1994թթ.) խոշորացված համայնքի հնարավոր թեկնածու՝ Սամվել Հարությունյանի ասուլիսը։
Թեման՝ «Սեպտեմբերի 8-ին Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հրաժարականը և նոյեմբերի 5-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում անցկացվելիք Գորիսի և նրա հարակից 11 գյուղերի խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը։ Նախընտրական իրավիճակը Սյունիքում և հնարավոր խմորումներ. ազգաբնակչության տրամադրվածությունը. «վախի մթնոլորտում» նրանց մասնակցության ակտիվությունը. ընտրության ընթացքում հնարավոր բարդությունների կանխատեսում և կանխարգելում. հետընտրական ակնկալիքներ և քաղաքական հնարավոր զարգացումնր»։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին: