Գիտաժողով՝ «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի չափանիշները» թեմայով
25-09-2017 14:00:00 | Arménie |
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14-ին՝ ԵՊԲՀ-ի Նիստերի դահլիճում, տեղի կունենա «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի չափանիշները» թեմայով գիտաժողով, որը կազմակերպում են ԵՊԲՀ-ը և Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան:
Գիտաժողովի հյուրերն են՝ պրոֆ.Վոետ Գիանոտենը /Հոլանդիա/ և պրոֆ. Բորիս Վորնիկը /Ուկրաինա/:
Թեմաները՝
«Հաշմանդամների սեքսուալ ռեաբիլիտացիան»: «Մաստեկտոմիայից, կեսարյան հատումից, արգանդի հեռացումից հետո սեքսուալ ռեաբիլիտացիան»։ Վոետ Գիանոտեն (Բժշկական սեքսոլոգիայի ավագ դասախոս, հերոնտոսեքսոլոգիայի և օնկոսեքսոլոգիայի խորհրդատու, վերականգնողական սեքսոլոգիայի փորձագետ):
«Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները»։ Բորիս Վորնիկ։ Սեքսոլոգիայի և բժշկական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր: Սեքսոլոգիայի, անդրոլոգիայի և ռեպրոդուկցիայի կենտրոն: Կիևի գլխավոր սեքսոլոգ։
«Սեքսոլոգիա» առարկայի դերը բարձրագույն բժշկական կրթության համակարգում»: Արամ Հակոբյան (ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ Գլխավոր սեքսոպաթոլոգ:
«Վաղաժամ սերմնաժայթքման ախտորոշման և բուժման չափորոշիչները»։
Վրեժ Շահրամանյան (ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ):
անրամասները 094-42-66-28 կամ 093-47-07-07 հեռախոսահամարով: