«Նովոստի–Արմենիա»․հյուրն է Հայաստանում ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարյասին
20-10-2017 11:00:00 | Arménie |
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում հոկտեմբերի 20–ին, ժամը 11։00–ին կկայանա ասուլիս, նվիրված Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացման 25–ամյակին, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեությանը երկրում։
Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվեն ծրագրի նվաճումները և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից Հայաստանում նախատեսված ծրագրերը։
Ասուլիսի բանախոսն է` Հայաստանում ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարյասին։