Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Դավիթ Լոքյանը այցելելու է Արարատի, Արմավիր և Արագածոտնի մարզեր

  • 21-10-2017 10:45:00   | Arménie  |  
Հոկտեմբերի 21-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ժամը 10:45-ին ժամանելու է Արարատի մարզ:  
 
Մարզկենտրոն Արարատում մարզպետարանի մոտից  նախարարը՝ մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ  Արտաշատ քաղաքում մասնակցելու է ծառատունկին, հետո այցելելու է Դվինի հնավայր պատմամշակութային տարածք, որտեղ կատարվելու են մաքրման աշխատանքներ:  
 
Շաբաթօրյակի ընթացքին հետևելու համար նախարարը կայցելի  նաև Արմավիր, իսկ  ժամը 13:30-ին կլինի Արագածոտնի մարզում:  
 
ՏԿԶՆ հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
 
 
  -