«Տեսակետ».Նոյեմբերի 22-ին լրանում է Լեոնիդ Ազգալդյանի 75-ամյակը

  • 22-11-2017 13:00:00   | Arménie  |  
Նոյեմբերի 22-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Լեոնիդ Ազգալդյանի հիմնած «Ազատագրական բանակ» ջոկատի զինվոր, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղ. ղեկավար Գագիկ Գինոսյանը, «Փողոցների և այլ օբյեկտների վերանվանում և անվանում» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը և «Քայլերթ ի՛ մեծարում Լեոնիդ Ազգալդյանի» նախաձեռնության հեղինակներից Գեղամ Օհանյանը:
 
Թեման՝ «Նոյեմբերի 22-ին լրանում է Լեոնիդ Ազգալդյանի 75-ամյակը: Զինակցի հուշերը հրամանատարի մասին, կյանքի ու գործունեության գնահատում՝ տարիների հեռվից: Մինչ այսօր Ազգալդյանին հերոսի կոչում չշնորհելու հարցը և Լենինգրադյան փողոցը նրա անունով կոչելու վերաբերյալ նախաձեռնության հետ կապված գործընթացները»:    
 
 
Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ
 
 
  -