«Հոդված 3». Ինչո՞ւ է արգելված Ալեքսանդր Վարպետյանի մուտքը Հայաստան եւ ի՞նչ սպասել դատական գործընթացից

  • 12-12-2017 13:00:00   | Arménie  |  
Դեկտեմբերի 12-ին ժամը 13:00-ին «Հոդված 3» ակումբում (Թումանյան 26Ա) տեղի կունենա «Անցանկալի անձ. ինչո՞ւ է արգելված Ալեքսանդր Վարպետյանի մուտքը Հայաստան եւ ի՞նչ սպասել դատական գործընթացից» թեմայով հանրային քննարկում:
 
Արդեն 15 տարի է արգելված է Ֆրանսիայի քաղաքացի, հասարակական գործիչ, «էություն» միաբանության նախագահ Ալեքսանդր Վարպետյանի մուտքը Հաայաստան: Նրան հայտարարել են անցանկալի անձ: Վերջերս նա որոշել է դատական կարգով վիճարկել այդ որոշումը:
 
Բանախոսներն են.
 
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԱՐՊԵՏՅԱՆ, «էություն» միաբանության նախագահ (skype/տեսազանգի միջոցով)
 
ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ
 
ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, իրավապաշտպան
 
ԱՆԻ ՉԱՏԻՆՅԱՆ ,Ալեքսանդր Վարպետյանի փաստաբան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
 
ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան
 
 
Մուտքն ազատ է
 
 
Քննարկումը բաց է բոլոր քաղաքացիների համար: Հարցերի ու լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել + 374 10 52 01 08 հեռախոսահամարով։
 
 
 
 
 
 
  -