Հայկական կինոթանգարանի առաջին խորհրդանշական նմուշների հանձնման արարողությանը նվիրված մամուլի ասուլիս

  • 14-12-2017 12:00:00   | Arménie  |  
Դեկտեմբերի 14-ին, հինգշաբթի, ժամը 12:00-ին, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում տեղի կունենա հայկական կինոթանգարանի առաջին խորհրդանշական նմուշների հանձնման արարողությանը նվիրված մամուլի ասուլիսը՝ միության նախագահ Հարություն Խաչատրյանի մասնակցությամբ:
 
Ակնկալում ենք նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ներկայությունը:
 
Կցուցադրվեն հայկական կինոյում օգտագործված բացառիկ իրեր, հայկական լեգենդար կինոֆիլմերի ստեղծմանը «մասնակցած» կինոնկարահանող տեխնիկա, արխիվային եզակի նյութեր և այլն:
 
Դեկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին, հանդիպում ենք կինեմատոգրաֆիստների միությունում (Վարդանանց 18, 3-րդ հարկ, մուտքը՝ վերնիսաժի կողմից):
 
Կանխավ շնորհակալություն
 
 
 
  -