Կլոր սեղան-քննարկում <Եվրասիական տնտեսական միություն. 2 տարիների արդյունքները> թեմայով

  • 15-12-2017 11:00:00   | Arménie  |  
Դեկտեմբերի 15-ին ժամը 11.00-ին ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ Ակադեմիան կազմակերպում է կլոր սեղան-քննարկում <Եվրասիական տնտեսական միություն. 2 տարիների արդյունքները> թեմայով: 
 
Քննարկմանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետությունում ԵԱՏՄ անդամ երկրների դիվանագիտական կառույցների ղեկավարներ, ՀՀ Ազգային ժողովի և կառավարության ներկայացուցիչներ, գիտնականներ, փորձագիտական հանրույթի անդամներ: 
Քննարկման ընթացքում կիրականացվի անցած երկու տարիների վերլուծություն և արդյունքում կներկայացվեն տեսակետներ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքի սահմանակից տարածաշրջանում ԵԱՏՄ հնարավորությունների ընդլայնման և առավել արդյունավետ իրացման վերաբերյալ մոտեցումներ: 
Քննարկումը տեղի կունենա ՀԱՊԿ և ԵՎԱՐԶԵՍ Ակադեմիայի շենուքում Մխիթար Հերացի 2 հասցեյում, առաջին հարկ
 
 
ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ Ակադեմիայի Արտաքին կապերի բաժին
 
 
 
  -