«Մեդիա կենտրոն». Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը

  • 18-01-2018 11:00:00   | Arménie  |  
Հունվարի 18-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում»  (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը»  թեմայով:
 
Հունվարի 19-ին «Ո՛չ թանկացումներին եւ հարկային բեռի ավելացմանը» կարգախոսի ներքո ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները ՀՀ քաղաքացիներին հրավիրել են երթի՝ ընդդեմ վերջին ամսում տեղի ունեցող ու շարունակվող թանկացումների:
 
Թանկացումների և հարկային  բեռի դեմ պայքարի մարտավարությունը, նպատակներն ու ռազմավարությունը «Մեդիա կենտրոնում» կքննարկենք «Ելք» խմբակցության պատգամավորների հետ:
                                                
Բանախոսներն են՝
 
Լենա Նազարյան, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր
Գևորգ Գորգիսյան, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր
 
 
 
 
 
  -