«Թումանյանի բանաստեղծությունների նկարները» խորագիրը կրող տեսապատկերներով դասախոսություն

  • 19-02-2018 18:30:00   | Arménie  |  
Փետրվարի 19-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Թումանյանի բանաստեղծությունների նկարները» խորագիրը կրող տեսապատկերներով դասախոսություն, որը նվիրված է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան:
 
Այս բացառիկ դասախոսությունը կվարի ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյան. դասախոսությանը կմասնակցի նաև նրա դուստր Շողակաթ Դևրիկյանը:
 
Դասախոսության ընթացքում կցուցադրվեն 11 նկարների լուսապատկերները, որոնք բանաստեղծության նյութ են դարձել, և որոնցից յուրաքանչյուրի ազդեցությամբ Հովհաննես Թումանյանը մի բանաստեղծություն է գրել: 
 
Կվերլուծվի նկարը, ապա Թումանյանի համապատասխան ստեղծագործության միջոցով կներկայացվի բանաստեղծի այդ նկարի ընկալումը և գեղարվեստական վերարտադրումը:
 
Մուտքն ազատ է:
Հեռ. +374 10 580105
Հարգանքներով՝ «Նարեկացի» արվեստի միություն
Լրատվության և PR բաժին
 
Հավելյալ տեղեկությունների, հարցերի համար կարող եք զանգահարել (094) 27 19 72:
Էլ. Փոստ: barev@naregatsi.org
Հասցե: Վարդանանց 16/1, Երևան 0010
 
 
  -