«PHOTOPODIUM.COM - ՄԵՆՔ 10 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ» խորագրով միջազգային շարժական լուսանկարչական ցուցահանդեսի բացումը

  • 22-02-2018 15:00:00   | Arménie  |  
Փետրվարի 22-ին, ժամը 15.00-ին Թեքեյան Կենտրոնում (ք.Երեւան, Խանջյան 50) տեղի կունենա «PHOTOPODIUM.COM - ՄԵՆՔ 10 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ» խորագրով միջազգային շարժական /Մոսկվա – Թբիլիսի – Երեւան/ լուսանկարչական ցուցահանդեսի բացումը։ 
 
 
Ցուցահանդեսին մասնակցում է 80 հեղինակ Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից, Լեհաստանից, Ռուսաստանից եւ Վրաստանից: Ներկայացված 80 աշխատանքներն արտացոլում են շրջապատող իրականությունը հեղինակների տեսանկյունից, իսկ լուսանկարչական ժանրերի բազմազանությունը՝ աշխարհի տարբեր անկյունների գունագեղությունն ու անկրկնելիությունը:
  -