«Նոյյան Տապան».Ասուլիս՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ

  • 21-02-2018 14:00:00   | Arménie  |  

Փետրվարի 21-ին ժամը 14:00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ։ 
 
 
Թեման՝ «Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի իմացության, գործածության, ուսուցման, զարգացման և պահպանության արդի խնդիրները։ Ի՞նչ լեզվով  ենք խոսում տանը և տանից դուրս։ 
Որքանո՞վ են պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ  քաղաքացիները  տիրապետում գրական հայերենին: Այլ լեզուների իմացության առավելությունները և վտանգները։ Լեզուն և հոգեբանությունը։ Պետության դերը մայրենի լեզվի պահպանման և անաղարտ սերունդներին փոխանցելու գործընթացում։ Կրթական համակարգի, ԶԼՄ-ների և համացանցի դերը օտարախոսության դեմ պայքարում»։ 
 
 
Բանախոսներն են՝ 
 
Նարինե Դիլբարյան - լեզվաբան 
 
Աբգար Ափինյան  - Համահայկական գրողների միության նախագահ
 
Հրաչյա Հովհաննիսյան - հոգեբան- «Ոգեշնչում» հոգեբանական արվեստանոց ՀԿ
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
  -