«Մեդիա կենտրոն». Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի ասուլիսը
22-02-2018 11:00:00 | Arménie |
Փետրվարի 22-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
Ս.թ.փետրվարի 21-ին երեկոյան Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունը (ԹԻ) հրապարակելու է 2017թ.-ի Կոռուպցիայի ընկալման համաթիվը։ ԹԻ հետազոտական թիմը գնահատել է 180 երկիր, այդ թվում նաև Հայաստանը։
Այս առնչությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Մեդիա կենտրոնում տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ կմանրամասնի Կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքները։
Բանախոս`
Վարուժան Հոկտանյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար