«Նոյյան Տապան». Ասուլիս՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրվա կապակցությամբ

  • 24-02-2018 12:30:00   | Arménie  |  

Փետրվարի 24-ին ժամը 12:30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրվա կապակցությամբ։
 
Թեման՝  ««Զորավար Անդրանիկի դերն ու նշանակությունը մեր ժամանակներում։ Գնահատում են նրան թե՞ ոչ։ Անդրանիկը մյուս հերոսների կողքին։ Անդրանիկին նվիրված գրքերը և միջոցառումները։ Ի՞նչ ժառանգություն ենք փոխանցելու սերունդներին  և ինչը  պետք է վերանայել։ Զորավար Անդրանիկի գործը շարունակողները և նրանց համագործակցության ձևաչափը»։
 
 
Բանախոսներն են՝
 
Ռուբեն Սիմոնյան - գրող - հրապարակախոս, անդրանիկագետ 
 
Կարո Վարդանյան - գրող - գրականագետ, անդրանիկագետ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն
 
Կարապետ Կարապետյան-ազգային-ազատագրական շարժման գործիչ,  «Վահագն» Ռ.Հ.Բ.Հ.Կ-ի հիմնադիր նախագահ
 
Արսեն Համբարյան - երգահան
 
Ասուլիսի ավարտին Կարապետ Կարապետյանը կներկայացնի «Վահագն» Ռ.Հ.Բ.Հ.Կ-ի ծննդյան  5 – ամյակի կապակցությամբ տեղի ունեցող հաշվետու միջոցառման մանրամասները։ 
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
  -