Դասընթաց՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին օրենքի նախագիծը» խորագրով

  • 17-03-2018 15:00:00   | Arménie  |  

Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողներին հրավիրում է մասնակցելու «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին օրենքի նախագիծը» դասընթացին։

Հանդիպումը կազմակերպվում է «Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենսդրությանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում և նպատակ ունի նախագծի խորհրդարանական լսումներին ընդառաջ ներկայացնելու օրինագիծը և քննարկելու իրավական մոտեցման վրա հիմնված լուսաբանման սկզբունքները։

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև մարտի 16-ը՝ ժամը 18։00-ն, գրելով zara.batoyan@gmail.com էլ․ հասցեին։

Հանդիպման տևողությունը՝ 90 ր․ Վայրը՝ «Դիսըբիլթի ինֆո» ՀԿ գրասենյակ (Երևան, Կորյունի 19ա, 5-րդ հարկ)

 

Հարգանքով՝ Զարուհի Բաթոյան Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա Հանրային կապերի պատասխանատու

 

 

 

 

  -