«Ապակե պատից այն կողմ. արդար դատավարության իրավունքը «Սասնա ծռերի» գործերում» զեկույցի ներկայացման արարողությանը

  • 19-03-2018 11:00:00   | Arménie  |  
2018թ․ մարտի 19-ին, ժամը 11.00-13.00-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում (հասցեն՝ Երևան, Սայաթ-Նովա 19) տեղի կունենա Քաղաքացիական համերաշխության հարթակի (Civic Solidarity Platform, www.civicsolidarity.org) կողմից Հայաստանում իրականացրած փաստահավաք առաքելության «Ապակե պատից այն կողմ. արդար դատավարության իրավունքը «Սասնա ծռերի» գործերում» զեկույցի ներկայացման  արարողությանը։
 
Զեկույցն ամփոփում է Քաղաքացիական համերաշխության հարթակի շրջանակներում Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (IPHR, www.iphronline.org) կողմից կազմակերպած փաստահավաք առաքելության արդյունքները:
 
Առաքելությունն իրականացվել է 2017թ. սեպտեմբերի 3-9-ը` նպատակ ունենալով հաստատել «Սասնա ծռերի» դատավարություններում ամբաստանյալների պաշտպան փաստաբանների առջև ծառացած խոչընդոտների վերաբերյալ փաստերը: Առաքելության պատվիրակներն անց են կացրել 33 հարցազրույցներ, հանդիպել 45 մարդկանց, այդ թվում՝ փաստաբանների, հասարակական կազմակերպությունների ակտիվիստների, լրագրողների, Փաստաբանների պալատի, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների:
 
Միջոցառմանը հրավիրված են Հայաստանում գործող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների, միջազգային կառույցների և մարդու իրավունքների ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փաստաբաններ, ժուռնալիստներ, ակտիվիստներ։
 
Կապահովվի համաժամանակյա թարգմանություն անգլերենից հայերեն և հակառակը։   
 
 
  -