Մեծ պահքի խոկման արարողություն բուհերի ուսանողների համար Մայր Տաճարում

  • 26-03-2018 18:30:00   | Arménie  |  
 
Մարտի 26-ին` ժամը 18:30-ին, Ավագ Երկուշաբթի, Գևորգյան Հոգևոր Ճեմարանը կազմակերպել է խոկման արարողություն Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում` ամփոփելու համար Մեծ Պահքը և նշանավորելու Ավագ Շաբաթվա սկիզբը:
 
Արարողությանը մասնակցելու են հոգևորականներ, աշխարհական դասախոսներ, համալսարանների ռեկտորական և դասախոսական կազմի ներկայացուցիչներ, տարբեր համալսարանների ուսանողներ, ինչպես նաև զինվորականներ:  
 
Այս առթիվ սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու միասնական աղոթքին:
 
 
 
 
 
  -