Նա ցեղասպանության ժամանակ փրկեց հազարավոր որբերի և այրիների
25-04-2018 19:00:00 | Arménie |
Հարգելի՛ Բարեկամ,
Պատիվ ունենք հրավիրել Ձեզ՝ դիտելու Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու «Հայասա» թատերախմբի՝ վերապատվելի Հովհաննես Էսքիջյանի հիշատակին, Հայ Ավետարանչական ընկերակցության 100-ամյակին և Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված «Փրկության հրեշտակը» ներկայացումը: Սցենարի հեղինակ և բեմադրիչ՝ Նունե Աբրահամյան:
Ներկայացումը տեղի կունենա ս.թ. ապրիլի 25-ին և 26-ին՝ ժամը 19 ։ 00ին Հայ Ավետարանչական կենտրոնում (հասցեն՝ Բաղրամյան 18):
Հրավիրատոմսերի համար զանգահարել Աննա Օհանյանին. (010) 54-35-76, 54-35-78, 54-35-52.