Ապրիլի 27 -ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվելու է «Քննարկում» հաղորդաշարը։ Հյուրն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Հաղորդման ընթացքում քննարկվելու են Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները։
Ապրիլի 27-ին Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
Հաղորդումը վարելու է «Նոյյան Տապան»-ի գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանը։