Մայր Աթոռում տեղի կունենա մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողով
22-05-2018 10:00:00 | Arménie |
Մայիսի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա «Հայաստանի առաջին Հանրապետության և Հայ Եկեղեցու ու հոգևորականության դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողով:
Գիտաժողովը կազմակերպվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Սփյուռքի նախարարության համատեղ ջանքերով:
Գիտաժողովի սկիզբը ժամը 10.00-ին:
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողովի աշխատանքը: