ՀԱՊԿ երրորդ Մոդել-կոնֆերանսը

  • 17-08-2018 12:00:00   | Arménie  |  
Օգոստոսի 17-ից 21-ը ք. Ծաղկաձորում (ՀՀ) տեղի է ունենալու «Հանրային դիվանագիտության կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպվող, արդեն ավանդական դարձած ՀԱՊԿ երրորդ Մոդել-կոնֆերանսը` Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի և Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի օժանդակությամբ:
 
Միջոցառման գլխավոր նպատակն է «մոդել-կոնֆերանսի» ձևաչափի շրջանակներում երիտասարդության և հանրության ուշադրությունը սևեռել գլոբալ սպառնալիքների հավաքական դիմակայության, ՀԱՊԿ առանձին կառույցներում հնարավոր որոշումների և դրանց կայացման մեխանիզմների վրա, ինչպես նաև ՀԱՊԿ-ի կարևորության մասին պատկերացում ձևավորել երիտասարդ գիտնականների, ասպիրատների և այդ ոլորտի մասնագետների շրջանակներում:
 
Միջոցառմանը ներկա են գտնվելու հրավիրված փորձագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ և դիվանագիտիկան կառույցների ներկայացուցիչներ:  
 
Բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք լուսաբանելու Մոդել-կոնֆերանսի բացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում զեկույցներով են հանդես գալու պետական կառույցների պաշտոնական ներկայացուցիչներ, ՌԴ դեսպանը Հայաստանում և անվտանգության ոլորտի առաջատար մասնագետներ:
 
Միջոցառման կազմակերպիչներն ապահովում են լրագրողների տեղափոխումը դեպի ք. Ծաղկաձոր (մեկնում` ժամը 12:00-ին Հանրապետության հրապարակից) և վերադարձը Երևան (ժամը 17:00-ին):
 
 
 
 
 
Միջոցառումը լուսաբանելու համար խնդրում ենք մինչև հուլիսի 16-ը, ժամը 12:00-ն հայնտել ձեր լրատվամիջոցի ներկայացուցչի անուն-ազգանունը, ինչպես նաև կոնտակտային տվյալները` զանգահարելով +37491858394, 37455858394 հեռախոսահամարներին, կա՛մ ուղարկելով նամակ cpublicd@gmail.com էլ. հասցեին:
 
 
 
Հարգանքով` «Հանրային դիվանագիտության կենտրոն» ՀԿ
  -