Հայ-չինական բարեկամության դպրոցի բացում

  • 22-08-2018 11:00:00   | Arménie  |  
Օգոստոսի 22-ին, ժամը 11:00-ին  տեղի կունենա «Հայ-չինական բարեկամության դպրոցի» (հասցե` Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Սարկավագի 14) բացման պաշտոնական արարողությունը: Բացմանը ներկա կլինեն  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ և այլ բարձրաստիճան հյուրեր:
 
Միջոցառման լուսաբանման համար խնդրում ենք հավատարմագրել ԶԼՄ ներկայացուցիչների` յուրաքանչյուր լրատվամիջոցից մեկ լրագրողի և ըստ անհրաժեշտության նաև օպերատորի կամ լուսանկարչի:
 
Խնդրում ենք լրագրողների, օպերատորների և լուսանկարիչների տվյալները` անուն ազգանուն, բջջ. հեռախոսի համար, էլփոստ,  ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն մինչև օգոստոսի 20-ը, ժամը 17:00-ն:
 
Տվյալները կարող եք ուղարկել info@edu.am էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել առձեռն`  ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն (հասցե` Երևան, Վազգեն Սարգսյան 3, կառավարական տուն 2, հեռախոս` 010-52-73-43):
  -