«Մեդիա կենտրոն».ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կներկայացնի «Աշխարհի բնակչությունը» ամենամյա զեկույցը
17-10-2018 11:00:00 | Arménie |
Հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կներկայացնի «Աշխարհի բնակչությունը» ամենամյա զեկույցը, որի շրջանակում անդրադարձ կլինի աշխարհում, այդ թվում` Հայաստանում բնակչության թվաքանակի և ծնելիության փոփոխության միտումներին, բնակչության վերարտադրողական նախընտրություններին:
Այս տարի զեկույցը վերնագրված է «Ընտրության ուժը․ վերարտադրողական իրավունքները և ժողովրդագրական անցումը»:
Ասուլիսի բանախոսներն են`
Ծովինար Հարությունյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ
Աննա Հովհաննիսյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող: