«Խառնվածքներ». Արմեն Հյուսնունցը և Նարե Կարոյանը հանդես կգան Կամերային նվագախմբի հետ

  • 17-10-2018 19:00:00   | Arménie  |  

Սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը և դաշնակահար Նարե Կարոյանը համերգով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը: «Խառնվածքներ» խորագրով համերգային երեկոն կանցկացվի հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երեկոյի ընթացքում նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
 
«Երկու մենակատարներն ինձ հետ առաջին անգամ են հանդես գալիս, արդեն երկար ժամանակ էինք ցանկանում իրար հետ համագործակցել: Համերգային ծրագիրը շատ հետաքրքիր է, հնչելու են գործեր, որոնք հաճախ չեն կատարվում մեր երկրում: Կներկայացվի Փ. Հինդեմիթի Թեմա և չորս վարիացիաներ. Չորս խառնվածք ստեղծագործությունը: Ընդհանրապես, Հինդեմիթի գործերը շատ չեն կատարվում ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում, բայց նա շատ մեծ կոմպոզիտոր է: Կներկայացվի նաև Հ. Վիլա Լոբոսի Ֆանտազիա սոպրանո սաքսոֆոնի և նվագախմբի համար գործը»,-նշում է ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
 
Համերգի ընթացքում կներկայացվեն նաև Ա. Հյուսնունցի Արիա և պար, Նորից գարուն գործերը:
 
  -