Միջոցառում նվիրված պարենի համաշխարհային օրվան

  • 19-10-2018 12:30:00   | Arménie  |  
Վաղը՝ հոկտեմբերի 19-ին` ժամը 12:30-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (երրորդ հարկ, փոքր դահլիճ) տեղի կունենա միջոցառում նվիրված Պարենի համաշխարհային օրվան: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներակայացուցիչ Ելենա Միլոշևիչը, Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» ծրագրի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերը, համալսարանի դասախոսներ, ուսանողներ։
 
 
 
Անդրադարձ կարվի Պարենի համաշխարհային օրվա այս տարվա թեմային, այն է՝ Զրոյական սով, և կներկայացվեն այս ենթատեքստում Հայաստանում իրականացվող ծրագրերը:
 
 
 
Միջոցառման ընդհանուր տևողությունը՝ 1.5 ժամ է:
  -