Խաչադրման արարողություն Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում

  • 21-10-2018 13:00:00   | Arménie  |  
Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում ս/թ-ի հոկտեմբերի  21-ին` ժամը 13:00-ին, տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած Խաչադրման արարողություն. Սուրբ Խաչի վրա կտեղադրվի 1718-րդ խաչը` հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման հերթական տարին:
1717-րդ խաչի խաչքավորներ՝ ապրիլյան պատերազմի մասնակից 7 յոթ քաջազուն հայորդիներ, խաչը կփոխանցեն 1718-րդ խաչի խաչքավոր Արտակ Ռուբիկի Թովմասյանին: 
Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ կսկսվի խաչի օծման արարողությունը:
Այնուհետև օծված խաչը հոգևոր դասի ու ժողովրդի ուղեկցությամբ, հանդիսավոր կերպով կբարձրացվի և խաչքավորի ձեռամբ կամրացվի Սուրբ Խաչին: 
Հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից խաչի օծման արարողությունից հետո կսկսվի համաժողովրդական տոնախմբություն, որին կմասնակցեն և իրենց կատարումներով ժողովրդին կոգևորեն հանրապետության անվանի երգիչ-երգչուհիներ, գեղարվեստական խմբեր:
Տեղի կունենան նաև մատաղի օրհնության արարողություններ, ինչպես   նաև՝ հյուրասիրություն:
Համաժողովրդական տոնախմբությանը կարող է մասնակցել յուրաքանչյուր քաղաքացի, ներկա կլինեն նաև բազմաթիվ հյուրեր սփյուռքից, Արցախից, հանրապետության մարզերից, մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ:
 
Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանի հասցեն է` Արագածոտնի մարզ, Երևան-Ապարան մայրուղու 33 կմ:
 
Կոնտակտային հեռախոսահամար՝ 099 61 88 12
 
  -