Երևանում կկայանա Լիլիթ Հովհաննիսյանի Dream խորագրով աննախադեպ մենահամերգը

  • 09-03-2019 19:00:00   | Arménie  |  

 
Սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Dream խորագիրը կրող համաշխարհային շրջագայությամբ հանդես կգա աշխարհի ավելի քան 70 քաղաքներում: Հայկական շոուբիզնեսի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող և նախադեպը չունեցող համաշխարհային շրջագայության մեկնարկը կտրվի Երևանից: 
 
Dream World Tour-ի առաջին համերգը տեղի կունենա մարտի 9-ին, ժամը 19:00 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Հայ հանդիսատեսը շլացուցիչ և ինքնատիպ շոու ծրագրի ականատես կլինի: 
 
Լիլիթ Հովհաննիսյանի Dream World Tour-ի շրջանակում համերգներ են նախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Իսպանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի և այլ երկրների քաղաքներում: Իրադարձությունն աննախադեպ է այն առումով, որ առաջին անգամ հայ արտիստը մեկնում է նման մեծամասշտաբ համաշխարհային շրջագայության:
 
«Ես ուզում եմ ցույց տալ ձեզ իմ երազը». հենց սա է Լիլիթ Հովհաննիսյանի և նրա շրջագայության կարգախոսը: 
 
Նշենք, որ համաշխարհային շրջագայությունը կազմակերպում է «Լիլիթ Հովհաննիսյան» ընկերությունը: Համերգների ռեժիսորներն են Լիլիթ Հովհաննիսյանը և Վահրամ Պետրոսյանը:  
 
Տեղեկացնենք, որ երևանյան համերգի տոմսերի արժեքը 4000-35.000 դրամ է: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:
 
Dream World Tour-ի հոլովակը՝ https://www.youtube.com/watch?v=BdQGWY6pgxI 
 
  -