Փետրվարյան ապստամբության պատմաքաղաքական նշանակությունը Հայոց պետականության պահպանման հարցում

  • 21-02-2019 16:00:00   | Arménie  |  
Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգային ճանաչման (1920 թ. հունվարի 19) 100-ամյակին ընդառաջ նախաձեռնում է կլոր սեղան-քննարկումների շարք: Շարքի առաջին քննարկումը տեղի կունենա 2019 թ. փետրվարի 21-ին, ժամը 16։00֊ին՝ ի նշանավորումն 1921 թ. Փետրվարյան ապստամբության: Թեմա՝ 1921 թ. Փետրվարյան ապստամբության պատմաքաղաքական նշանակությունը Հայոց պետականության պահպանման հարցում:
 
Վայրը՝ Ալեք Մանուկյան 5/5, մուտքը՝ Սայաթ֊Նովա պողոտայի կողմից։
Բանախոսներ՝ Աշոտ Մելքոնյան֊ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն
Արա Պապյան֊ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Մոդուս Վիվենդի կենտրոնի տնօրեն Գարեգին Չուգասզյան֊Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության անդամ
 
 
 
 
 
  -