Բարեգործական համերգ՝ Դաունի համաշխատնիշով երեխաներին օգնելու համար և կայքի շնորհանդես

  • 21-03-2019 19:00:00   | Arménie  |  
Մարտի 21-ը` Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն է: Այս առիթով Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ն կազմակերպել են բարեգործական համերգ և http://downchildren.am  վեբ կայքի շնորհանդեսը: Կայքը նախատեսված է Դաունի համախտանիշով մարդկանց ու նրանց հարազատների համար:
Համերգը տեղի կունենա մարտի 21-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում:
 
Ծրագրում նախատեսված է երկու պրեմիերա: Նախ հանդիսատեսի դատին կհանձնվի «Ես կարող եմ» սոցիալական հոլովակը, որը նկարահանվել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Եվ առաջին անգամ կհնչի Դաունի համաշխատնիշ ունեցող երեխաների համար գրված «Արևի աշխարհ» երգը:
 
Համերգին ելույթ կունենան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը (խմբավար` Կարինե Եզեկյան) և «Մխիթարյան քույրեր և ընկերներ» էթնո երաժշտախումբը:
Համերգի հասույթի մի մասը կտրամադրվի աշխարհի Հատուկ օլիմպիադայի խաղերի լողի երկակի չեմպիոն, Դաունի համախտանիշ ունեցող Տիգրան Գևորգյանին, ով օրեր առաջ կորցրել է իր մայրիկին: Իսկ մյուս մասը կտրամադրվի Դաունի համախտանիշով երեխաների առողջական խնդիրների լուծմանը:
 
 
 
 
 
  -