«Տուրեցկու երգչախումբը» Երևանում կներկայանա երկու ինքնատիպ համերգով

  • 27-05-2019 19:00:00   |   |  

 
Մայիսի 27-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում և մայիսի 28-ին, ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում «Տուրեցկու երգչախումբը» կներկայացնի ինքնատիպ համերգային ծրագիր:
 
«The best» խորագրի ներքո կհնչեն «Տուրեցկու երգչախմբի»  երկացանկի լավագույն ստեղծագործությունները: 
 
Ի դեպ, նշենք, որ սկզբում կոլեկտիվը Երևանում պետք է հանդես գար միայն մեկ համերգով, սակայն հաշվի առնելով մեծ պահանջարկն ու հետաքրքրությունը, որոշվեց ևս մեկ համերգ ավելացնել: 
 
«Տուրեցկու երգչախումբ»-ը երաժշտական կոլեկտիվ է, որը բաղկացած է տասը մենակատարներից: Երգչախումբը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Միխայիլ Տուրեցկին: Երաժիշտների երգացանկում ընդգրկված են երգեր` անգլերենով, ֆրանսերենով, իտալերենով, շուրջ այլ տասը լեզուներով: Երգչախմբի այցեքարտն այն է, որ խմբի անդամները կարողանում են իրենց կենդանի կատարմամբ փոխարինել երաժշտական գործիքների: «Տուրեցկու երգչախումբ»-ը երգում է տարբեր ազգությունների, դարաշրջանների, ժանրերի երաժշտություն, ինչն էլ հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրի գտնել «իր» երաժշտությունը:
Երգչախումբը մեր երկրում է եղել վերջին անգամ 5 տարի առաջ՝ 2012 թվականին: 
 
Տեղեկացնենք, որ երգչախմբի համերգները կազմակերպել են Prime Production-ը և SolArt ընկերությունը: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից: 
 
  -