Քննարկում «Խաղաղությանը ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը» թեմայով

  • 22-04-2019 12:00:00   | Arménie  |  
Ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին «Հանրային լրագրության ակումբը» Երևանի պետական համալասարանի Պալեանների անվան դահլիճում կազմակերպում է քնարկում «Խաղաղությանը ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը» թեմայով։
 
Միջոցառման ժամանակ քննարկվելու է International alert միջազգային կազմակերպության փորձագետների զեկույցը (https://www.international-alert.org/publications/envisioning-peace-nagorny-karabakh-conflict-ru)՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, որում նրանք հակամարտությունը որակում են որպես նախկին ԽՍՀՄ տարածքում առավել վտանգավոր եւ անկանխատեսելի հակամարտություններից մեկը։
 
Զեկույցում ասվում է, որ ԼՂ հակամարտության երկու կողմից մարդկային մեծ կորուստների պատճառ դարձած 2016 թ-ի ապրիլյան բախումները ի ցույց դրեցին ռազմական ճանապարհով խնդրի կարգավորման կողմերի պատրաստակամությունը։
 
International alert-ը, ղարաբաղյան հակամարտության խաղարարար նախաձեռնություններին տարբեր մակարդակներում շուրջ 20 տարվա մասնակցության փորձ ունենալով, ուսումնասիրություն է իրականացրել՝ փորձելով ցույց տալ պատերազմի այլընտրանքները, հակամարտության փոխակերպման ուղիները, ինչպես նաեւ հակամարտող կողմերի ու միջնորդների մոտեցումներն։
 
Ուսումնասիրության արդյունքները հաստատում են հակամարտությանը վերաբերող լայն տարածում գտած եւ տարաբնույթ հիպոթեզները։ Միեւնույն ժամանակ, դրանք նաեւ հերքում են Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց եւ արտասահմանյան փորձագետների՝ հակամարտության մասին կարծրատիպային ընկալումները։ Արդյուքները նաեւ ի ցույց են դնում, որ երեք հասարակություններին միավորում են հակամարտության տարբեր ասպեկտներին վերաբերող մի շարք ընդհանրություններ եւ տարբերություններ։
 
Ուսումնասիրության հեղինակները նաեւ հույս ունեն, որ տվյալ աշխատանքում տեղ գտած եզրակացություններն ու խորհուրդներն օրգտակար կլինեն հակամարտության բոլոր կողմերի եւ հակամարտության կարգավորման գործընթացում ընդգրկված միջնորդ կողմերի համար։ 
 
Միջոցառումը բաց է բոլորի համար, ԵՊՀ ուսանողների մասնացությունը ցանկալի է:
 
Քննարկման բանախոսներն են.
 
ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, լրագրող, զեկույցի համահեղինակ
 
ՄԱՐԻԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր
 
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող. «Սիվիլիթաս» հիմնադրամի մեկնաբան-վերլուծաբան
 
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Արցախի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիրն է, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ
 
Քննարկմանը խոսքով հանդես կգա International alert կազմակերպության՝ Կովկասի տարածաշրջանային ղեկավար Սոֆիա Փագսլին:
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել «Մեդիա կենտրոն» (+374 60) 505 898, (+374 99) 755 898: Էլ փոստ` mediacenterarmenia@gmail.com:
 
 
 
 
 
 
 
  -